Առավոտյան ուզում եմ օրագրի գրառումով սկսել։ Օրը խաղաղ է։ Անձրևից հետո անձրևային սառը օրը թափանցել է տուն։ Ավելի ցրտակայուն եմ դարձել, չեմ մրսում ու չեմ հիվանդանում այդքան հեշտ ինչպես նախկինում։ Ուրախ եմ դրա համար։ Ինձ թվում է հոգեկան կայունության ու առաջացող խնդիրների հետ ժանգլյորություն եմ անում։ Հայերեն բառը նայեցի՝ ձեռնածություն։ Ձեռնածությամբ եմ զբաղվում ու իհարկե, հաճախ չի ստացվում։
Չեմ պայքարում, բայց նաև չգիտեմ ինչ անեմ՝ կողքիս ինչ-որ մեկի լինելու սարսափելի մեծ ցանկության հետ։ Խոսում եմ ցանկության հետ, փորձում եմ հասկանալ, փորձում եմ մեղմել, բայց ցանկությունը ուժգին է։ Մտածում եմ՝ ինչպես պետք է հաշտվեմ այդ զգացման հետ։ Կամ հետևեմ այդ ցանկությունը։ Գիտեմ, որ այդ ցանկությունը այդքան էլ երանելի ու իդեալական չէ, բայց մեկ-մեկ թվում է, թե մեկին գրկելու համար պատրաստ եմ նաև ամեն ինչ զոհաբերել։
Ինքս ինձ շատ բաներում չմեղադրելը օգնում է շատ։ Բայց հաճախ շատ բաներ կան, որ չեմ հասցնում։ Ամռանը շատ բան կա անելու ու արդեն զգում եմ ինչպես է ինձ ներսից անհանգստացնում։ Պետք է՝
Ինձ թվում է ամեն ինչ շատ լավ կկարողանամ անել, բայց երբ հիշում եմ մի տեսակ տագնապում եմ։ Ինձ թվում է շատ անելիք կա, բայց գուցե այդքան էլ շատ բան չկա անելու։ Փորձում եմ Վիլյամի հանդեպ համբերություն ու ներողամտություն դրսևորեմ միշտ։ Չգիտեմ ինչի բայց մտածում եմ, որ երեխաները ներողամտությունը ամենաշատն են սիրում, հատկապես, եթե դա վերաբերվում է այն բաներին, որոնք նրանք վայելում են ու շատ սիրում։
Ամեն դեպքում։