Երբ տխուր եմ մի քանի բան կա, որ օգնում է՝

  • Գնել նոր սենյակային բույսեր
  • Գնել նոր գրքեր կամ ուղղակի թափառել գրադարանում
  • Պատրաստել նոր ուտելիք
  • Քայլել անտառում կամ բնության մեջ

Բայց այսօր ուրախ եմ։ Այսօր ինձ սիրում եմ, իմ մասին հոգ եմ տանում ու մտածում եմ, որ սիրուն եմ։ Այդքան էլ հաճախ չի լինում, բայց այսօր ստացվեց։ Ուզում եմ միշտ այսպես լինեմ։ Գուցե սա հին զգացման կրկնությունն է, բայց գուցե և ոչ։

Լավ սիրտ, Կավ սիրտ

Խառը պաղպաղակ, աղի կարամել ու պիստակ։ Պետք է պոդկաստ ունենալ ու անունը դնել «աղի կարամել»։ Կամ պոդկաստ, որի անունն է «աղի կարկամել»։