Ձանձրույթը ու տուրբուլենտությունը ամենուր է։ Չգիտեմ տուրբուլենտության հայերեն ինչ տարբերակ ասեմ, անհանգստություն չէ, բայց նաև անկայունը չէ։ Այն ներքին վիճակի չափազանց մեծ շարժությունն է, երբ ուշադրությունս ինչ-որ մի բանի վրա պահելը դժվարացնում է։ Մտածում եմ՝ այսպես անցյալում եղե՞լ է։ Չեմ հիշում։ Բայց հիմա էլ տագնապային քիչ եմ լինում, ավելի շատ տուրբուլենտ (շարժո՞ւն)։ Արդեն ուրախ եմ, որ այս մի պարբերությունը վերջացրեցի։
Քանի օր է մեդիտացիա չեմ կարողանում անել, զգում եմ ներսին անհանգստությունը։ Ինչպե՞ս պետք է դրա հետ վարվեմ, չգիտեմ։ Այն օրը խոսում էինք էմոցիոնալ բթության մասին։ Երբ կիսվում էի Մերիի հետ, ինձ թվում էր, որ նա փորձում էր բացատրել կամ արդարացնել իմ էմոցիոնալ բթությունը։ Ես ասեցի, որ էմոցիոնալ բթությունը ինձ ավելի քիչ մարդ է դարձնում։
Նոր կարդում էի այլ մարդկանց փորձառությունները։ Դժվար է նկարագրել, թե ինչ ես զգում, երբ ոչինչ չես զգում։ Ավելի ճիշտ դժվար է նկարագրել, թե ինչ է կատարվում հետս, երբ ես ինքս էլ չգիտեմ։