Մտածել զգացմունքը, ասում է Մերին։ Մտածել զգացմունքը, հասկանալ, թե ինչու եմ զգում, ինչ եմ զգում ու ինչքան։ Ուզում եմ մտածեմ իմ զգացմունքը, ուզում եմ մտածել իմ գոյությունը ու որոնել իմ ներսում այն, ինչ դժվարանում եմ գտնել։
Որոշել եմ, որ այսօր Մերկուրիի վերջին օրն է։ Իմ Մերկուրին Ջրհոսում է, 4-րդ տանը։ Կարդում էի, թե ինչ է նշանակում, որ Մերկուրին Ջրհոսում է, բայց ալարում եմ թարգմանեմ։
Սկսել եմ արագ ռամեններ սարքեմ։ Շատ եմ վայելում պրոցեսը։
Ալերգիաս նորից սկսել է, եթե դեղ չեմ խմում չեմ դիմանում։
Իսկ Փայլածուն փայլում է։ Փայլում է միտքս, որ զզնում է զգացմունքներս ու կերպարանափոխում։