Տեսնես ոնց է մաման։ Տեսնես ոնց է ծերանում։ Տեսնես ոնց եմ ես։ Տեսնես ոնց եմ ծերանում։ Այս աշխարհը դարձել է երեկոյան զբաղմունք։ Սկսել եմ շատ ուտել բայց այդքան դժգոհ չեմ։ Փորձում եմ ուժեղ լինել, չխաբել, չխուսափել։ Բայց նաև չնյարդայինանալ։ Չգիտեմ ում եմ սիրում։ Բայց նաև հարցականի տակ եմ դնում մյուսների հանդեպ սերը։ Երբ նայում եմ ինքս ինձ չեմ տեսնում սիրո ոչ մի աղբյուր։ Սերը դարձել է հեռու՜ մի տուն։ Բայց իմ ներսում։