Ցույց տուր ինձ ճանապարհը։ Ճանապարհը ձուկ է, որը լողում է ջրում։
Ճանապարհը մենակությունն է, ճանապարհը ինքս ինձ գտնելն է։
Շատ բաներ կան, որ ուղղակի կան։ Կուզեի ընդունեմ, բայց նաև չեմ ուզում մերժել։ Բաներ կան հատկապես անցյալում, որ հաճախ տանջում են, բայց մտածում եմ, լավ, եղել են։ Երևի մարդիկ չեն էլ հիշել, որովհետև մարդիկ ցրված են ու մոռանում են բաները, որ մյուսների մասին են։ Բայց ես էլ մոռանում եմ այն բաները, որ ուրիշների մասին են։
Երաժշտությունը փոխում եմ, սպասում եմ մի ուրիշ միտք գա։ Միչ առաջ լսում էի, որ էմպատիան ուղղակի հասկանալն ու ընդունելն է առանց դատելու։ Որոշ դեպքերում, ինձ թվում է, ես չեմ կարողանում չդատել։
Ցույց տուր ինձ ճանապարհը։ Ճանապարհը ձուկ է, որը լողում է ջրում։