Հաց եմ ուտում ու գրում։ Կամաց ներսումս հասունանում է ունենալ մի ցուցակ կամ գրատախտակի պես մի բան, որտեղ կգրեմ։

  1. Բաներ, որոնք ինձ հետաքրքրում են։
  2. Բաներ, որոնցից հաճույք եմ ստանում։ Զբաղվել վատ օրերին։
  3. Բաներ, որոնք պետք է ընդունեմ (մտքումս հնչում է «to accept»)։
  4. Բաներ, որոնք ինձ չեն պատկանում (հիշել, որ դա ես չեմ)։

Իսկ թե ինչպես պետք է կազմել, դեռ լավ չեմ հասկանում։ Տարբերակներից մեկը ուղղակի թղթերի վրա կամ ինչ-որ տեղ գրելն է, բայց նաև ուզում եմ այնպես լինի, որ ավելի հաճելի լինի գրելը։ Ուրախ եմ, որ գրեցի այս չորս բաները։

Այսօր մի հատ հետաքրքիր վիդեո էի նայում, թե ինչ պետք է անել 30-ականներին, շատ հավես էր, շատ բաներ ուղղակի պարզ ասում էր՝ առանց պաթետիկ մոտիվացիոն բաների։

Կամ էլ նոր մտքովս անցավ գուցե օնլայն տախտակ պետք է կազմեմ, այդ դեպքում, խնդրում եմ նաև ներառեմ թե ինչեր եմ սիրով պատրաստում (եփում, թխում և այլն)։ Նաև խնդրում եմ բարձր սպասելիքներ չունենամ։

Չկարողացա ավարտել։ Ուշադրությունս շեղվես եսիմ ուր ու փակեցի լեփթոփը։ Հիմա բացեցի, որ պահպանեմ։