Ինչ լավ է, որ օրը վերջանում է։ Ինչ լավ է, որ էլ չեմ մտածի, թե ինչ պետք է անեմ կյանքիս հետ, ինչ պետք է անեմ օրվաս հետ, ինչ պետք է ուտեմ, ինչպես պետք է զբաղեցնեմ ինձ, ինչ է կյանքիս իմաստը, ինչ որոշում պետք է կայացնեմ, ինչ ճանապարհով պետք է գնամ, ինչ է լինելու, ինչ է եղել, ինչ եղավ, ինչպես խոսացի, ինչպես արեցի ու ապրեցի։ Ինչ լավ է, որ օրը վերջանում է։ Լույսը կամաց-կամաց քիչանում է։ Լամպի լույսը լուսավորում է սենյակը։ Գիշերը գալիս է ու ամեն ինչ իմաստավորվում է։