Ամենակարևորը ինչ ուզում եմ արձանագրել։ Պետք է աշխատել մարդկանց հետ շատ շփվել և քիչ մենակ մնալ։ Մարդկանց հետ շփումը թույլ է տալիս հեռանալ այն չափազանցված խնդիրներից, որոնք միշտ արձագանքում են ներսումս։ Պետք է մարդկանց հետ ավելի բաց լինել։ Նկատի ունեմ, բաց լինել հոգեբանական խնդիրների վերաբերյալ։ Բայց դա հնարավոր է միայն, եթե ես հասկանամ ու ընդունեմ։

Ալերգիայի սեզոնը սկսել է։ Աչքերս քոր են գալիս։ Պետք է նորից առնեմ ալերգիայի աչքերի կաթիլները, հետո հաբերը։ Պետք է պարբերաբար խմեմ ու կաթացնեմ աչքերիս։ Դժվար չի թվում։

Այսօր կիրակի է։ Ցերեկը ոչինչ չունեմ անելու։ Պետք է գնամ ջիմ, հետո կգնամ հայկական կաֆեում Նատալիին կտեսնեմ։ Ոչինչ չեմ անի։ Իմ մտերմությունը գնահատել պետք չէ։

Երեկ մի տղայի տեսա, որ շատ հավանեցի։ Ու հիմա մտածում եմ, արդյոք հավանել եմ, թե ուղղակի ինչ-որ մեկին կողքս ունենալու կարիքն եմ օգտագործում։ Ամեն դեպքում, ամեն ինչ պետք է թողնել, չպետք է խորանալ անհասկանալի մտքերի մեջ, չպետք է տառապել, չպետք է պատեպատ կպնել։ Կա՝ ինչ կա։ Երկինքը ամպոտ է, ես այն եմ՝ ինչ կամ։

  1. Սկսիր լսել ինքդ քեզ, ի՞նչ ես ինքդ քեզ կրկնում ամեն օր։
  2. Հարցականի տակ դիր քո ներսի քննադատին։
  3. Տուր քեզ այն, ինչ քեզ չեն տվել, երբ երեխա էիր։
  4. Հոգ տար մարմնիդ մասին։
  5. Սահմաններ դիր՝ հարգելով ինքդ քեզ։
  6. Նշիր ամենափոքր հաջողություններդ։
  7. Խոսիր ինքդ քո հետ բարձրաձայն, բայց՝ սիրով։
  8. Թերապիան օգնում է։

Ես ուզում եմ, որ մեկը ինձ հավատա։ Կամ ավելի ճիշտ, որ ես ինձ հավատամ։

Ի՞նչ կապ ունի, թե ով ենք մենք։ Կարևոր է։