Նվիրվածություն բառը անգլերեն սովորել եմ ինչ-որ մի պաստառից, որտեղ գրված էր «commitment, dedication» ու եսիմ ինչ։ Այս բառը շատ եմ սիրում։ Նրա համար, որ այն շատ լավ ինձ է նկարագրում ու հաճախ նաև ընկերներիս։ Հաճախ մեղադրում եմ ինձ, որ ես բավարար նվիրված չեմ կամ չգիտեմ, ինչպես է ճիշտ հայերեն ասել, բավարար հավատարիմ չէ (ահա ճիշտ բառը) հարաբերություններին։ Բայց հետո շուրջս եմ նայում ու մյուսների մոտ ավելի քիչ եմ այդ հավատարմությունից տեսնում։ Պայմանավորվե՞լ ես, գուցե պատասխանես։ Պայմանավորվե՞լ ենք, գուցե պատրաստ լինես կամ մարդուն անորոշության մեջ չթողնես։ Չգիտեմ, մարդկանց շատ դեպքերում չեմ հասկանում։ Եվ պատճառը այն չէ, թե մտածում եմ, թե մարդիկ անպատասխանատու են։ Կյանքում շատ բաներ են կատարվում, դժվար է ամեն ինչ հիշել ու անել (երևի), բայց կարելի է պայմանավորվածությանդ ու ավելի շատ, հարաբերությանդ հանդեպ ավելի հավատարիմ լինես։

Բայց հոգնել եմ, որովհետև Բեռլինում սա ամենուր է։ Բայց երևի ինձնից է, գուցե իմ հաղորդակցության ձևից է կամ հարաբերություններից։ Օրինակ շատերը զանգում են ու ես չեմ արձագանքում։ Կամ շատերին գուցե ես չեմ արձագանքում։ Բայց խնդրում եմ մի հիշացրու, թե ում չեմ արձագանքել։

Միտքս խաղաղության կարիք ունի։ Մարդիկ խաղաղության կարիք ունեն։ Հաշտվել, որ ամեն ինչ ժամանակ է պահանջում։ Հաշտվել, որ ժամանակի ընթացքում պետք է դանդաղ քայլեր անել։ Հաշտվել ամեն ինչի հետ, թողնել հաշտությունը ծավալվի ամենուր։