Միտքս կարծես վառված թուղթ լինի։ Համակարգիչներ կան չէ, որ տաքանում են ու էնքան են տաքանում, որ դժվար են աշխատում։ Այսինքն, հիմա չգիտեմ կան, թե չէ, բայց հիշում եմ, որ կային։ Ուղեղս այդպես է դառնում մեկ-մեկ։ Զգում եմ, որ մարդկանց հետ շատ շփվելուց անջատվում է, սկսում եմ ավելի հաճախ դիսոցացվել, շփվելը բարդանում է։ Օգնություն եմ ուզում, բայց չգիտեմ ումից։ Սենյակի լույսը դարձնում եմ մանուշակագույն։

Տեսես պապան հիմա ինչ է անում։ Տեսնես մաման հիմա ինչ է անում։ Բոլորս մենակ ենք։ Միակ մարդը որ հույս ունի մենակ չլինելու երևի ես եմ։ Բայց ես միայն հուսով եմ, որ մենակ չեմ մնա, չնայած արդեն մենակ եմ մնացել։ Խնդիրը չեմ ցանկանում քննարկել։

Սյուզիի աչքերն եմ տեսնում։ Գնացքի վագոն։ Ուղեղումս աղբ եմ զգում։ Երբ որ ասում եմ հուսով եմ, ուզում եմ, որ իրոք հուսով լինեմ։ Բնակարանի հարցերից հոգնել եմ. ի՞նչ կարող եմ անել։ Երեք տարվա աշխատանքս ջուրն եմ լցնո՞ւմ։ Դժվար թե։ Բայց հոգնում եմ։ Աչքերս քոր են գալիս։ Ալերգիայի սեզոնը սկսել է։

Ի՞նչ կարող եմ անել։ Կարող եմ կարդալ։ Կարող եմ լսել։ Կարող եմ դիսոցացվել։ Կարող եմ կորչել մտքերումս։ Կարող եմ կիսատ թողնել օրագրի գրառումը։ Կարող եմ ուշադրությունս կորցնել։ Կարող եմ լսել այս երգը։

Կարող եմ ավարտել գրառումը։