Օտարացումը թափանցիկ պատ է։ Դու տեսնում ես ամեն ինչ, կարծես ապրում ես բոլորի հետ, բայց թափանցիկ պատով առանձնացված ես։ Ուզում եմ ենթադրել, թե օտարացումը մեծանալու արդյունք է։ Բայց նաև ուզում եմ չհավատալ դրան։ Արփինեն մի քանի ամիս ուշ պատասխանում է։ Լուսի ծնունդն էր։ Արեգին այդպես էլ չեմ պատասխանել։ Հենոն ինչ-որ կատակ է անում։ Էլի մարդիկ կան, ում հիշում եմ։ Ամեն մեկի հետ օտարացումը մի մակարդակում է։ Սոնայի հետ խնդում եմ Հեղուշի հետ հարաբերությունների վրա։ Մտածում եմ արդյոք «օտարացումը մի մակարդակում է» գրելը ճիշտ էր։
Գուցե ես էլ եմ այդպես անում։ Բայց գուցե չեմ անում։ Արթուրը ասում է, որ ես իրեն իգնորել եմ։ Արփին ինքն է ինձ իգնորել։ Ու էլի լիքը մարդիկ, լիքը մտքեր։ Որ ինստագրամը շարունակեմ նայել, ամեն մեկի վրով մի բան կհիշեմ։ Կհիշեմ վերջին անգամ նրանց երբ եմ հանդիպել։ Կփորձեմ բացասական զգացումներ չունենալ։ Ուղղակի ընդունել։ Այդպես է։ Մեկին դու ես իգնորում, մյուսը՝ քեզ։ Կարևորը սովորել։ Ես չեմ սովորում։ Կամ եթե սովորում եմ, թափանցիկ պատը ավելի է հաստանում։ Օտարացումը ոչ թե օտարածին է, այլ ներսից է։ Նկատի ունեմ, օտարացումն է, որ թույլ է տալիս ինձ տեսնել։
Այսօր առավոտյան Բոդինշթրասե կայարանի մոտ քայլելիս ինձ թվում էր, թե այնքան բան կա ներսումս այսօր գրելու։ Բայց հիմա ոչինչ չեմ տեսնում։