Աշխատում եմ, հանգիստ, անծանոթ։ Յանդեքս երաժշտության կարգավորումներն եմ դնում, մինչև որ այստեղ սկսում եմ գրել։ Չեմ հիշում income բառի հայերեն տարբերակը, բայց հիշում եմ գերմաներենը՝ Einkommen։ Ատամնաքարերս մաքրելիս ատամներիս արանքները ծակում է։ Ցավը իրական է ու ցավը արթնացնում է։ Բայց օրվաս մնացած մասը ուղղակի չեմ իմանում ինչ անել։ Չգիտեմ ինչից է, չեմ հասկանում, չէ որ ամեն ինչ ավելի լավ է թվում անընդհատ։
Հետո մեկ ու կես ժամ անդադար խոսում եմ։ Հետո մեկ ու կես ժամ մեկն է անդադար կողքս խոսում։ Բայց փորձում եմ հասկանալ, փորձում եմ ընդունել այնպես, ինչպես որ կուզեի ինձ ընդունեին առաջին օրը։ Մոռանում եմ, որ ես դեռ կարողանում եմ փոխել ուղիները։ Կատարելագործման ճամփաները պոկվում են։ Բառերը վերածվում են պատահական բառերի։
Մի օր շղթան պոկվելու է։