Դժվար է չանհանգստանալը։ Բայց ավելի դժվար է հասկանալը, թե ինչից է անհանգստությունը։ Օրերը անցնում են մեկ առ մեկ։ Ինտերնետը թույլ է։ Ինչ-որ մեկը կարող է հաչել։ Սառնարանը լիքն է, բայց պաղպաղակ չկա։ Գոլորշին արտացոլվում է դիմացի շենքի ապակիներում։ Երգը կամաց միանում է։

Բաժակում հենց նոր խմած կաթով ու ելակով սմուզիի հետքն է։ Արևը մի պահ հայտնվում է ու հետո անհետանում։ Մի եղիր այդքան խիստ ինքդ քո հանդեպ։ Կյանքը գլորվում է։

Վիզաների կենտրոնի տղամարդը կատակում է՝ գլխարկդ պետք է հանես, նույնիսկ եթե ճաղատ ես։ Հետո ասում՝ ես վիզայի օֆիսըր չեմ՝ ինչ գրած էր, պետք է դրան հետևել։ Հետո անում բաներ, որ գրածին չի համապատասխանում։ Այդ զգացումը հարազատ է, ես էլ նույն բանը ասում եմ ֆինանսական դրամաշնորհների դիմած մարդկանց։ Պետք է հետևել գրածներին, ասում եմ ես ու լրիվ հակառակը անում։ Բայց ոչ մեկին չեմ խնդրում գլխարկը հանի։ Ու հիմար կատակներ չեմ անում։

Այս աշխարհը շատ տարօրինակ է։ Ամեն ինչում ստատուս քվո պահելը շատ դժվար։ Ամեն ինչ բարդ ու զգայուն մարդկային հարաբերություններ են։ Փորձիր ուղղել և ամեն ինչ հակառակ ձևով կընթանա։ Իսկ մարդկանց մի մասը օգտվում է քաոտիկ համակարգերից և փորձում օգուտ քաղել։ Ավելի արդար մարդիկ տուժում են։ Դառնում համակարգի ծառայող, բայց նաև համակարգից տառապողներ։

Ի սկզբանե աստված ստեղծեց երկինքն ու երկրիրը։ Ի սկզբանե աստված քաքեց երկնքից երկրի վրա։ Իսկ հետո ի՞նչ կլինի։ Ի՞նչ կանի աստված երկրորդ ու հաջորդող օրերին։ Կստեղծի վեցերորդ օրը մարդուն։ Ու եթե կստեղծի, ապա ինչի՞ց։

Ճամփեզրին բակային հատվածի վերանորոգումներ։ Բա չէ։