Երազումս քեզ եմ տեսնում։ Ինչ-որ անգլերեն բան եմ խոսում ու դու բրիտանական անգլերենով պատասխանում ես։ Խոսում եմ, խոսում եմ ու մի պահ հասկանում եմ, որ ներքիս լարվածությունը մեծանում է ու ես չեմ ուզում այլևս մեծացնել։ Համբուրում եմ մերկ մարմինդ։ Սկզբում կուրծքդ ու կրծքիդ ներքևի մասը։ Հետո թևատակդ ու վիզդ։ Համբուրում եմ կարծես երբեք համբուրած չկամ։ Ագահ, կրքոտ ու սիրով լի։ Ձեռքս դնում եմ կրծքիդ։ Մեր կողքով անցնում են մարմնեղ ու մկանոտ տղամարդիկ։ Մտածում եմ, թե ես ինչ փոքր եմ ու անհասկանալի նրանց ֆոնին։ Մտածում եմ կորցնելու ու թողնելու մասին։ Հետո ինչ-որ բաներ են կատարվում, որոնք չեմ հիշում։
Բայց հիշում եմ քեզ, դեմքդ, կուրծքդ համբուրելը ու իմ կիրքը։