Երեկ ու առաջին օրը ոնց որ չէի խոսացել սենց, չնայած որ ինձ թվում է՝ շատ էի ուզում։ Երեկ ուղղակի, ինձ թվում է, ալերգիան շատ ուժեղ էր, ու չէի կարողանում կենտրոնանամ, ու շատ հոգնած էի զգում։ Ու նաև, բացի հոգնածությունից, նաև շատ ուժեղ լարվածություն էի զգում։ Ավելի ճիշտ՝ ոչ թե լարվածություն, այլ անհանգստություն, բայց անհանգստություն ոչ թե տագնապի առումով, այլ էն առումով, որ չէի կարողանում իմ տեղը գտնեմ։ Ամեն դեպքում, էդպես, երեկ ըտենց անցավ ու սենց չխոսացի, ու հիմա ինձ թվում է՝ լավ ժամանակն է հենց դրա մասին խոսել։ Բայց մինչև խոսելը, կուզեմ ասեմ, թե ինչ եմ ուզում անեմ հիմա։ Մերին ասել էր, որ եթե ինչ-որ մի բան ուզում ես զգալ, պետք է սկզբում կենտրոնանալ մտքի վրա, հետո հետևել մտքից առաջացող զգացմունքների, ու հետո պատկերների վրա, ու հետո էդ պատկերների վրայով նորից խորանալ՝ առանց դատելու, առանց պիտակավորելու ու առանց սեփականացնելու՝ էն առումով, որ առանց ինքնավերագրման, ինքնապիտակավորման ու ինքնաքննադատության։ Ամեն դեպքում, սրա մասին մի անգամ արդեն վիդեո արել եմ, ու հիմա ուզում եմ էդ փորձեմ։ Ուզում եմ փորձեմ նրա վրա, ինչը ինձ շատ անհանգստացնում է։ Ու հիմա էլ, երբ ուզում եմ խոսամ, նույնիսկ իմանալով, որ ոչ ոք էս վիդեոն չի նայելու, բացի ինձնից, արդեն ինձ սկսում եմ անհանգիստ զգալ։ Ու ուզում եմ խոսամ առաջին հերթին, ոչ թե խոսամ, այլ էս առաջադրանքը կատարեմ առաջին հերթին իմ գեյ իվենտներին մասնակցելու անսահման ցանկության, բայց նաև միաժամանակ ֆիզիկական կոնտակտից և սեքսից սարսափելի վախենալու ու խուսափելու մտաիրավիճակի մասին, էդպես ասեմ։ Չգիտեմ, իրանք, իհարկե, ինչ-որ մտքերի խմբեր են, բայց նաև ավելի շատ ինչ-որ իրավիճակ է, որի մասին հենց ուզում եմ աչքերս փակեմ ու սկսեմ մտածել, ու մտածելու ընթացքում դրանից առաջացող պատկերները ասեմ վիդեոյի տեսքով։ Ու հետո էդ պատկերների վրա խորանամ՝ առանց ինքնաքննադատության, առանց ինքնապիտակավորման և սիրով։ Ու հետո, իհարկե, ավարտելուց հետո կուզեմ միացնեմ էս վիդեոն ու լսեմ, տեսնեմ, թե ոնց եմ խոսում, ինչ մտապատկերներ են գալիս, ու կարևորները գրանցեմ։ Լավ։ Ուրեմն, սկսեցինք, ու կաշխատեմ բարձրաձայն խոսել ընթացքում։ Նենց որ, ոնց որ անգլերեն են ասում, «bear with me», մնա հետս։ Ես շատ եմ ուզում գնամ գեյ իվենթների ու տղամարդկանց հետ ժամանակ անցկացնեմ։ Շատ եմ ուզում ինտիմ հարաբերություններ, ինտիմ կոնտակտներ, բայց ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին, ինչ-որ անհասկանալի ճնշում եմ զգում իմ վրա և իմ ներսում։ Եվ ինչ-որ տարօրինակ տագնապ՝ ինչ-որ բանի մասին, որ ես չեմ կարողանում հասկանալ։ Ու երբ որ մտածում եմ ինտիմ կոնտակտի մասին, աչքիս առաջ է գալիս ինչ-որ մեկը, որ ուղղակի իրա ձեռքը մոտեցնում է ինձ ու դիպչում է ինձ։ Ու նաև աչքիս առաջ են գալիս էդ լիքը գեյ պոռնոները, որ նայել եմ, ու տարբեր տեսարաններ են գալիս ըտեղից, որտեղ ես չեմ մասնակցում, այլ ուղղակի դիտում եմ միշտ։ Հետո ինչ-որ ժպտացող տղայի պատկեր եմ տեսնում, որ ինձ է նայում ու ժպտում է, ու հետո էդ տղան դառնում է մամայի նման՝ նյարդային, անհանգիստ, ու ձեռքը դնում է իմ փորին։ Ու ես իրա հետ նստում եմ նավի մեջ, ու նավով ինչ-որ տեղ են գնում։ Բայց իմ ներսի անհանգստությունը դրանից չի անցնում։ Ես զգում եմ, որ ներսումս ինչ-որ սև կորիզ է, ինչ-որ սև զանգված է՝ շրջանաձև, գնդաձև, որ շրջապատված է իմ մարմնով։ Ու հենց էս սեքսի մասին եմ մտածում, էդ ներսի սև զանգվածը ոնց որ պարալիզացնի ամբողջ մարմինս ու ընդհանուր ինչ-որ տագնապային վիճակի մեջ ուղարկի, որ չեմ հասկանում՝ թե ինչու է։ Ու հետո Արայիկին եմ հիշում։ Հիշում եմ, ոնց էի ձեռքը բռնել, ու հիշում եմ, թե ինչքան մեծ վանում էի զգում իրանից ու ինչքան շատ էի սիրում իրան։ Ու հետո հիշում եմ, ոնց թողեց ինքը ինձ։ Ու ոնց չկարողացա պահեմ իրան իմ կյանքում։ Ու Երևանը, իմ տունն եմ հիշում, Վակին եմ հիշում, որ էլի չկարողացա պահեմ իմ կյանքում։ Տխրություն եմ զգում, ցավ եմ զգում, զգում եմ, որ կորցրել եմ նրանց ու կորցնում եմ։ Ինչ-որ դասատուիս եմ հիշում՝ ինչ-որ մեծ փայտ ձեռին, որ երևի քանոն է, ուզում է ինձ հարվածի, ու ես ինձ զգում եմ շատ փոքր, շատ փոքր, ու ես չեմ կարողանում հասնել նրան, ինչ ուզում եմ։ Ես կախվում եմ ինչ-որ թելերից, ինչ-որ պարաններից, ինչ-որ լեռներ եմ մագլցում, ներքևում ինչ-որ ձոր եմ տեսնում ու գլորվում եմ էդ ձորի մեջ, որովհետև չեմ կարողանում նորմալ մագլցեմ։ Երազս եմ հիշում։ Ինչ-որ տատի էի տեսել ինչ-որ տղու հետ, ու էդ տատիի հետ ուզում էի խոսել։ Ու էդ տատին իմ տատն էր, բայց իրականում ես տենց տատ չեմ ունեցել։ Ու հարցնում էի, ասում էի. — Որտեղի՞ց ես, որտե՞ղից են քո տատն ու պապը գալիս։ Ու էդ տատը ինձ չէր հասկանում, դրա համար էդ տղու միջոցով էի ասում։ Ու էդ տղեն սկզբում ջոկում էր, թե իրան եմ հարցնում, ու ինքը ասում էր. — Ես կապ չունեմ էս ամեն ինչից, ես իրա քեռակնոջ թոռն եմ, թե ինչ։ Բայց սենց ասում էի. — Դե իրան հարցրու, իրա հերն ու մերը որտեղի՞ց են գալիս։ Էդ տատը ասում էր... Որտեղի՞ց էին գալիս էդ տատի նախնիները։ Էդ տղեն ասեց. — Ես Էջմիածնից եմ գալիս։ Բայց էդ տատը չեմ հիշում։ Ու անընդհատ ուզում էի իմանամ՝ որտե՞ղից են իմ նախնիները գալիս, որտե՞ղից են գալիս իրանք։