Բարև ձեզ, ուրեմն, էսօր Մերիի հետ հերթական հանդիպումս էր, ու մի քանի բան քննարկեցինք։ Ուզում եմ հիմա սենց ֆորմատով կիսվել, որ ավելի լավ հիշեմ՝ էն հույսով, որ կիսվելով կկարողանամ ավելի լավ արտահայտել կամ ավելի լավ ամփոփել մեր խոսակցությունը Մերի հետ։ Ու դրանից հետո ուզում եմ տնից դուրս գամ մի պահ, դրա համար մտածեցի՝ հիմա շատ լավ ժամանակ է էս ամեն ինչը քննարկել էս ձևով։
Ուրեմն, Մերին ասում է, որ ինչ-որ բան մտածելուց, պետք է թողնել էդ մտքից ինչ-որ զգացողություններ առաջանան, ու էդ զգացողությունները շարունակելով կարողանամ դրանցից ինչ-որ մտապատկերներ դուրս բերել, կամ ինչ-որ տեսողական կամ պատկերային բաներ գլխում, ու հետո դրանց հիման վրա նորից շարունակել մտքերով՝ առանց էդ մտապատկերները կամ զգացողությունները պիտակելու։ Առանց դրանք համարելու իմ ձախողումը կամ ինչ-որ բան, որ իմ հետ ասոցացված է։ Դա ինձ թույլ կտա իմ զգացողություններին ավելի մոտ լինել, ու դա ինձ ցույց կտա, ինձ թույլ կտա զգալ էդ ամեն ինչը մտքերի մակարդակով։
Որովհետև լինում է, որ զգում եմ, բայց վստահ չեմ, թե ինչ եմ զգում, և լինում է, որ կան զգացողություններ, որոնք իմ ներսում են, բայց անհասկանալի է, թե դրանք ինչ են, ու միայն էդ միջոցով է, որ զգացողությունները հնարավոր է լինում զգալ, անվանել և հասկանալ։ Ինձ թվում է՝ քիչ թե շատ լավ ձևով նոր կարողացա արտահայտել էս ամեն ինչը, ու երևի էս վիդեոն կպահեմ, որ վիդեոյի հիման վրա կարողանամ օրագրի գրառում անել։ Մինչ հաջորդ անգամ։