Ես կարող եմ վերցնել հարաբերությունները փչացնելու պատասխանատվությունը։ Ես դրանից չեմ վախենում։ Ես վախենում եմ չհասկացված լինելու զգացումից, որը պահպանվելու է երկար։ Եվ ես վախենում եմ տեսնելուց, որ ինձ սիրող մարդիկ ինձ չեն սիրում։ Իսկ դա ես այս վերջերս ավելի շատ եմ տեսնում։

Այս աննկարագրելի զգացումը, որ ունենում։ Այս խորը անհապատասխանությունը, որ զգում եմ։ Ինչու են մարդիկ այնպիսին ինչպիսին կան։ Ինչու եմ ես այնպիսին ինչպիսին կամ։ Ինչու է դեպի Բեռլին գնացքը շարժվում դեպի Բեռլին, և ինչու են բոլորը շարժվում ինձ հետ։ Այս ներքին լարվածությունը, որ չի ավարտվում ի՞նչ է։ Այս ամեն օր արթնանալու սարսափը, աշխատելու տագնապը, չսիրելու ու չսիրվելու հիշողությունը։

Որտեղ եմ ես տեսնելու՞ ճանապարհը։ Ինչով եմ կարողանալու ավելի լավ տեսնել ու չտանջվել այս խորը ու անհասկանալի զգացումներից։ Ի՞նչ եմ վճարելու, որ ինչ որ մեկի տեսնի ինձ։

Ես կարող եմ վերցնել հարաբերություները փչացնելու պատասխանատվությունը։ Եվ կարող եմ սարսափելի վատը դառնալ, և կարող եմ ատամներով սեղմեմ բոլոր նրանց կոկորդները ով ինձ անարդար մոտենում են ու վատ վարվում։ Ես զգում եմ, որ կարող եմ նաև դաժանաբար վարվեմ նրանց հետ։ Բայց նաև ներսումս բաներ կան, որ այդքան դաժան ու գիշատիչ չեն։