Կիսաքնած, հոգնած և անտարբեր։ Այսպես եմ զգում ինձ վերջին մի քանի օրերին։ Վերջին կոնֆլիկտից հետո առաջացած մտքերի հոսքին չկարողացա լավ դիմանամ ու հիվանդության հետ առաջացած հսկայական լարվածությունը ուղղակի ջնջեց շաբաթների հանգիստն ու խաղաղությունը։ Դեյթինգի մասին կոնստանտ մտքերը, անընդհատ կրկնվող հարաբերության վերաբերյալ կպչուն մտքերը հանգիստ չեն տալիս։ Չեմ կարողանում միտքս կենտրոնացնել, ինձ թվում է ֆեյքում եմ ինքս ինձ։ Բայց երբ այլ մարդկանց եմ հանդիպում ու նրանց հետ խոսում եմ, զգում եմ, որ նրանք էլ անկեղծ չեն իրեն իրենց հետ, ավելի շատ քան ես։ Ես գոնե ընդունում եմ գոյության դժվարությունը ու կիսվում եմ դրա հետ, երբ իմ շատ ծանոթները նույնիսկ զարմանում են երբ նշում եմ գոյության ու գոյաբանական դժվարությունների մասին։
Ուզում եմ, որ ավելի շատ ժամանակ անցկացնեմ ինքս ինձ իմ, ավելի լավ կենտրոնանամ, որ կարողանամ ցանկությունները առանձնացնել ֆանտազիաներից և իրականությունից։ Որ ցանկությունները տարբերակեմ մոլուցքներից, կախվածություններից և մղումներից։