Զգացումը, որ ես իրան հավանում եմ, բայց չեմ կարող գրել, շատ սարսափելի է ու շատ տագնապային է ինձ դարձնում, էն պատճառով, որ մի կողմից ես իրան հավանում եմ։ Զգում եմ, որ երևի քրաշվել եմ, բայց մյուս կողմից էլ, գիտե՞ս։ Մյուս կողմից հասկանում եմ, որ ես բավական չեմ։ Ես բավական չեմ ու ինձ թվում է նաև բավականին լավը չեմ իր համար։ Հենց էդ գիտակցումն է ինձ թվում է, որ խանգարում է։ Էդ գիտակցումը, երևի, միայն իմ ներսում է, էլի։ Ու էդպիսի ընկալում հակառակ կողմի մոտ չկա։ Բայց հենց էդ գիտակցման պատճառով արդեն ես կարծես թե ստեղծում եմ էն իրականությունը, որտեղ ես բավարար չեմ։ Էդ էլ է շատ ցավացնող, որովհետև չգիտեմ ինչ անեմ, որ էդ գիտակցումը դուրս գա ներսիցս, որ էդ գիտակցումը փոխարինեմ նրանով, որ գիտես, ես շատ ուժեղ մարդ եմ, ես շատ հպարտ մարդ եմ, ես շատ բարձր, ինքնասիրով ու ինքնաարժանապատությամբ մարդ եմ, որը, իհարկե, ունի բացթողումներ, բայց հպարտ է, համարարձակ է ու ինքնավստահ է, ու դրանով ավելի գրավիչ է բոլորի համար։

Ինձ թվում է հիվանդանում եմ։ Երեկ շատ ուրախացա։ Էսօր պետք է կրեմ դրա արդյունքները։ Էսօր նաև, ինձ թվում է, հոգեբանից հետո շատ վատ սկսեցի ինձ զգալ, որովհետև առավոտը մի քիչ նորմալ էր։ Կարծես թե շատ չէի անհանգստանում, բայց հենց հոգեբանի հետ զրույցը թրիգռեց, որ ընենց բաների մասին սկսեցի մտածել, որ իրականում փորձում էի չմտածել։ Հիմա, որ հետ եմ նայում, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ոնց էր ավելի լավ։ Գուցե իրոք պետք չէր հոգեբանի հետ խոսել ու ամբողջ օրը ավելի լավ կզգայի։ Միանգամից հոգեբանի հետ խոսալուց հետո, ճիշտն ասած, կոկորդը սկսեց բռնվել։ Հետաքրքիր է, չէ՞։ Քռաշվում եմ ինչ-որ մարդկանց վրա, հետո բաց թողնում, հետո կապվում նենց մարդկանց հետ, որոնց ուզում եմ բաց թողնեմ, հետո չեմ զգում սեր։ Չեմ զգում ջերմություն, չեմ զգում, որ ես ինչ-որ մեկի համար ինչ-որ արժեք ունեմ։ Ու էս փակ շրջանից դուրս գալու ոչ մի ուղի չեմ տեսնում հիմա։ Իհարկե, լինում են պահեր, որ տեսնում եմ, բայց, կոնկրե՛տ հիմա, մի տեսակ փակ եմ, որովհետև նաև մի քիչ հիվանդ եմ ու տխուր։