Էս անգամ իրականում չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ գրել օրագրումս, ու ճիշտն ասած, մի տեսակ թվում է, թե շատ-շատ վաղ եմ գրել՝ մոտավորապես մի երևի 10, 20 օր առաջ, ու մինչև գրելս էլ, ճիշտն ասած, չուզեցի գնամ ու ստուգեմ, թե ինչ եմ գրել ու երբ եմ գրել։

Միանգամից որոշեցի, ստեղ գրառում անեմ, նաև նրա պատճառով, որ, ճիշտն ասած, շատ վատ եմ ինձ զգում։ Ու թե ինչի՞ եմ վատ զգում, կուզեի ավելի մանրամասն ասեմ, որ մի կողմից ավելի թեթևանամ, բայց մյուս կողմից էլ, երևի, մտքերս բառերի վերածեմ ու դրանով դուրս հանեմ մեջիցս էն զգացմունքները ու էն զգացողությունները, որ հիմա ունեմ։ Ճիշտն ասած, էս վերջերս, բացի էն, որ շատ իզոլացված եմ զգում ու բացի էն, որ ինձ թվում ա, թե մարդիկ շատ ավելի հեռու են դարձել ինձ, նաև շատ թվում ա, թե էն մարդիկ, որ իմ կողքն էին կամ իմ կողքը պետք ա լինեին, ու մասնավորապես մտածում եմ ընկերներիս մասին, ինձ կամ շատ քիչ ուշադրություն են դարձնում, կամ շատ ցածր եմ իրանց արտոնությունների ցանկում դառնում։

Ու նաև բացի էն, որ շատ ցածր եմ էդ ցանկում, շատ ավելի իջնում եմ ամեն օր, ու ինձնից պահանջվում է անընդհատ, որ ես դրա համար պետք է պայքարեմ, ու բացի էն, որ պայքարելու ձևերը շատ հաճախ չեմ գտնում, նաև չեմ իմանում, թե ինչի պետք է պայքարեմ, եթե էդ մարդիկ մարդկանց համար ես մտերիմ եմ ու էդ մարդիկ են իմ համար մտերիմ եղել։ Ու ինձ թվում է նաև հենց էդ զգացողությունն է, որ ինձ դրդում է, որ էդ մարդկանցից հեռանամ ու ավելի իզոլացվեմ։ Ու ինձ թվում է, այսօրվա դեպքն էլ, որ Մարիամի հետ տեղի ունեցավ, ոնց որ ենթագիտակցորեն էդ զգացողությունների հաստատումն էր ինչոր կերպ։ Որովհետև, եթե մի կողմից ես մտածում եմ, որ, օքեյ, ես էդ մարդու հետ ինչ-որ հարաբերություն ունեմ ու էդ հարաբերությունը հիմա շատ մինիմալ վիճակում է այն պատճառով, քանի որ ինքը շատ զբաղված է ու ինչ-որ կյանքի դժվարությունների միջով է անցնում ու շատ քիչ ժամանակ է գտնում։ Ես զիջել եմ իմ ընկերական հարաբերությունների մի շատ մեծ տոկոսը կամ, ավելի ճիշտ, հարաբերությունների չէ, ակնկալիքների մի շատ մեծ տոկոսը, ու ասում եմ՝ իմ ընկերն է, ու շատ զբաղված է, ու փորձում եմ հասկանալ։ Մյուս կողմից, իմ համար շատ ցավեցնող է, որ նույնիսկ էն մինիմալ խնդրանքներում ու ակնկալիքներում, որ արտահայտել եմ երկրորդական պլան եմ մղվում։ Ես խնդրել եմ, որ տան հետ կապված ադմինիստրատիվ բաներով ինքը ակտիվորեն զբաղվի ու իմ վրա չթողնի։ Բայց նույնիսկ դրանից հետո շատ ադմինիստրատիվ բաներ իմ վրա են մնում, ու ես էլի հասկանալով փորձում եմ էդ ամեն ինչը լուծել։ Ու չնայած, դա էլ եմ անում, էլի մեղքի զգացողություն է մնում մոտս, ու նույնիսկ դրանից հետո ես պետք է իրա ցանկությունների հետ հաշվի նստեմ ու ամեն ինչը անեմ էն ժամանակ, երբ որ ինքն է ուզում, ու էն ժամանակ, երբ որ ինքը իրան լավ է զգում։ Դրանից հետո ես պետք է նաև փորձեմ իրա հետ հասկանամ, թե խնդիրը որտեղից է, ու էլի սպառեմ էներգիա ու էլի հասկանամ, որ գիտես էս մարդը վատ է, էս մարդը իմ ընկերն է ու էս մարդու կյանքում շատ բան է կատարվում, ու ես չտեսնեմ, որ էդ մարդը ընդհանրապես ժամանակ ունի, նույնիսկ էդ ադմինիստրատիվ կարիքներում ինձ տեսնի։ Ու էդ իմ համար ահավոր ցավեցնող է։ Գիտեմ, որ մի քիչ խառն եմ ասում էս ամեն ինչը, բայց ես կուզեմ, որ իմ ընկերները կարևորեն, էն մինիմալ կարիքները մեր հարաբերություններում։