Ի՞նչ եմ ես անում իմ հետ իրականում։ Էս էն հարցն էր, որ երեկ մեր հանդիպումից հետո մտքիս էր անընդհատ գալիս։ Ավելի ճիշտ, ամենասկզբում, չէ, սեսիայի ընթացքում էդ գրի առա ու սենց դեռ իմ մոտ գրած է: Ու մտածում եմ, որ հենց սենց էլ պետք է սկսեի էս օրվա գրառումը։ Էս անգամ մի քիչ այլընտրանքային ձև եմ փորձում, փորձում եմ ուղղակի խոսամ ու իմ խոսացածը ինչ-որ ծրագիր սղագրում է։ Ճիշտն ասած, հիմա շատ հոգնած եմ։ Ու նոր աչքերս փակել էի, գլուխս դրել էի սեղանին ու հիշում էի, թե ոնց էր մաման նույն բանը անում, երբ որ հոգնած էր։ Ու չգիտեմ, ինչ-որ զգացողություն է մոտս, որ ինչ-որ սահմաններ կան շուրջս ու չեմ կարողանում էդ սահմաններից դուրս գալ։ Մեկ-մեկ էդ սահմանները ավելի թույլ են, մեկ-մեկ ավելի նեղ են ու ինձ ճնշում են իրանց մեջ։ Ու ինձ թվում է, թե ես ուղղակի դիմանում եմ, ոչ թե ապրում։ Ու չգիտեմ ինչ անեմ դրա հետ, որովհետև մեկ-մեկ ինձ շատ ավելի լավ եմ զգում ու ինձ թվում է, թե ամեն ինչ շատ լավ է ընթանում, բայց հետո մեկ էլ մի ուրիշ օր լրիվ հակառակն է լինում, ու նորից սկսում եմ խառնվել իրար, նորից սկսում եմ գլուխ ջարդել, թե ինչ է տեղի ունենում հետս։ Սկսում եմ շատ ավելի շատ մտածել ու նաև խճճվել մտքերովս։

Ու նաև անընդհատ ինձ տանջում եմ էն մտքերով, թե ինչն է խանգարում ինձ անել էն, ինչ ուզում եմ, ու ինչի՞ է էսքան դժվար հաղթահարել ամոթի զգացումը։ Շատ եմ մտածում սրա շուրջ, ու նաև, երևի, դրա պատճառով է, որ շատ բաներ չի ստացվում իմ մոտ։ Ու հենց հասնում եմ էն կետին, որ սկսում եմ մեղադրել ինքս ինձ, թե ինչի՞ ուրիշների մոտ ստացվում է, իսկ իմ մոտ չէ, ինձ թվում է ընկնում եմ մտածողության ու իմ ինքնության էս թակարդի մեջ, որից դուրս գալը շատ-շատ ավելի ջանք է պահանջում, քան պահանջվում էր ինձ, երբ որ ավելի լավ ու սթափ վիճակում էի։

Նաև երկկողմանի հոգնել եմ։ Մի կողմից հոգնել եմ այս ամեն ինչի մասին նորից մտածելուց ու էդ նույն փուլերով անընդհատ գնալուց։ Բայց մյուս կողմից նաև հոգնել եմ էս վիճակից ու էս անկարողության, անընդհատ նույն խնդիրների հետ հաշվի նստելու զգացողությունից։ Ու չգիտեմ արդյոք էս ամեն ինչից լուծո՞ւմ կա։