Հարեավ ի մեռելոց։ Հարություն առնել մեռնելուց։ Արդյոք դա՞ չէ, որ ես ուզում։

Երեկ նայում էի համերգին մի ուրիշ մարդու, որ ավելի տարիքով էր ու գրինդերով սեքս դեյթ էր պայմանավորվում համերգի ընթացքում ու չէի ուզում այդպիսին լինել։ Որը գուցե այն է, ինչ ես կլինեմ, կամ գուցե այն չէ ինչ կլինեմ, բայց այդ պահին այնքան անպաշտպան զգացի։ Ինձ թվում է հիմա էլ եմ անպաշտպան ու մենակ զգում, չնայած երևի շաբաթվա միակ օրն է, երբ մենակ չեմ լինելու։ Ինչու՞ է մարդկանց մեջ մենակություն զգալն ավելի տխուր, քան առանց մարդկանց մենակություն զգալը։

Երեկ շատ ուրախ էի, իհարկե weird բաներ արեցի, բայց ավելի թեթև տարա։ Մտածում եմ, եթե մենակությունից ելք չկա ու կարծես չի ստացվում մենակ չլինել, գուցե ուղղակի հաշտվել դրա հետ ու անել այն ինչ կուզեի։ Եթե միայն ստացվի մարդկանց մեջ ավելի քիչ self-aware լինել ու բացասական մտքերին չտրվել, ապա կստացվի։ Այսօր շատ կուզեի գնամ նաև այս քաղաքից ու ապրեմ մի այլ տեղ, որտեղ ոչ ոք չի ճանաչի։

Բայց նաև Բեռլինը շատ լավ քաղաք է ու պետք է ուղղակի ինքս ինձ հանգիստ թողնեմ։ Կա այն ինչ կա։ Մի պոդկաստ էի լսում, որտեղ մի կին ասում էր՝ պետք է անկեղծ լինես ինքդ քո հանդեպ ու հասկանաս, թե քո մտածածի որ մասն է ֆանտազիա ու որ մասն է իրականանալի կամ իրականություն։ Ինձ թվում է՝ նույնի կարիքը ես ունեմ։

Հաճախ նաև ինձ թվում է, որ ես տառապում եմ քանի որ հասել եմ ինչ-որ խավար մի տեղ, որտեղ շատ մարդիկ չեն հասնում իրանց կյանքում։ Բայց դե, ինձ թվում է, սա նաև մի քիչ մեծամտական մոտեցում է՝ ես ինչ գիտեմ մարդիկ ուր են հասնում։ Կամ ինչ կարևոր է ինչ-որ տեղ հասնել։