Մայր իմ, ես քո մայրն եմ դարձել։ Մայր իմ, ես քո մայրն եմ դարձել արդեն երկար ժամանակ։ Մայր իմ, բայց քեզ այսուհետ ազատ եմ արձակում։

Սիրելիս։ Ես քո մայրն եմ, բայց դու արդեն կյանքին ես պատկանում։ Ես քո մայրն եմ, բայց դու արդեն աշխարհին ես պատկանում։ Ես չեմ կարող արդեն կառավարել անկառավարելին։ Չեմ կարող փորձել անհնարինը։ Ես չեմ կարող քեզ պահել ժամանակի ու սերունդների կապանքներում։ Ես չեմ կարող ինձ պահել ժամանակի ու սերունդների կապանքներում։

Մայր իմ դու արդեն աշխարհինն ես, ինչպես մի ազատ երեխա, Որ փնտրում է իր կյանքի իմաստը այս անորոշ տիեզերքում։ Ինչպես մի մահացող երեխա այս սպանող աշխարհում։ Ինչպես մի ապրող երեխա այս ապրեցնող աշխարհում։ Ինչպես մի էություն, որ շղթայված չէ իր նախնիների որոշումներով։

Մայր իմ, ես գիտեմ, որ ցավեցնում եմ։ Դուստր իմ, ես գիտեմ, որ ցավեցնում եմ։ Բայց ես գործում եմ երկուսիս փոխարեն։ Ես ստանձնում եմ երկուսիս պատասխանատվությունը։ Եվ կրկնակի ազատություն եմ հաստատում իմ ու քո համար։ Որ երկուսս էլ այս աշխարհին պատկանենք։ Որ երկուսս էլ այս կյանքին պատկանենք, ոչ թե միմյանց։ Որ երկուսս էլ ազատվենք տարածության ու ժամանակի Այս շղթաներից, որոնք Ժառանգել ենք մեր իսկ ծնողներից, որոնք եղել են Մեր իսկ երեխաները։

Մայր իմ, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Եվ նույնիսկ, եթե բաց ենք թողել այդ ժամանակը։ Դեռ ուշ չէ դուրս գալ աշխարհի մեջ ու տրվել կյանքին։ Տրվել ներսի և դրսի դևերին ու ոգիներին, Որ սնեն մեր էությունը ու ցույց տան մեզ ճանապարհը։ Մայր իմ, ես քո մայրն եմ ու դուստրը ու մենք հիմա Աշխարհին ենք պատկանում։