Պետք է հետևեմ այդ զգացմանը։ Այն ինձ կյանք է տալիս։ Այն ինձ ապրեցնում է։ Դժվար է ասել ինչու, դժվար է պատասխան գտնել։ Բայց այդ զգացմունքը լուսավորում է ինձ ու իմ կյանքը։ Չեմ ուզւոմ մտածել, թե տրավմայիս հետևանքն է, բայց նաև վախենում եմ նույն սխալները կրկնելուց։ Ի՞նչ անեմ, ինչպե՞ս սիրեմ ու ինչպե՞ս չկրկնեմ նույն սխալները։ Ինչպե՞ս կարողանամ հասկանալ, ընդունել և խոսել։

Լինել այն, ինչ կամ։ Երեկ խմած ժամանակ մեկին ասեցի, որ գիտես քյութ թվացող մարդիկ հաճախ դևեր են ներսից ու զգացի, որ իմ մասին շատ լավ բնութագիր էր։ Կուզեի ասել, որ քյութ թվացող մարդիկ հաճախ feral կատուներ են, թափառող կատուներ։ Ի՞նչ հետաքրքիր է, որ հայերենում կասեինք թափառող կատու։

Ամեն դեպքում, ուրախ եմ, որ կամ այն ինչ կամ ու կարողացել եմ գոնե մի փոքր լինելն այն ինչ կամ։ Ուրախ եմ, որ շատ չեմ տագնապում, թե ինչպես կարող էի լինել, մի փոքր անհանգստանում եմ, բայց ընդունում եմ դա։ Ամեն ինչ նոր է։ Գարիկին այսօր ասում է, ամեն ինչին ժամանակ է պետք. երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ։

Ամբողջ օրը լսել եմ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ու Սերուժ Բաղդասարեանի Քոչարին։ Մի պահ կա, որտեղ վոկալը սկսում է ու հենց այդ պահին արցունքներս լցվում են, անչափ գեղեկություն եմ զգում ու խոցելիություն։ Ուզում եմ պահել այդ խոցելիությունը, բայց չեմ ուզում ինձ վնասեն մարդիկ։ Չգիտեմ ինչպես բացատրեմ, որ երբ խոցելի եմ կուզեի որ ինձ սիրեն մարդիկ ավելի շատ։

Ամեն դեպքում, այսօր մի քիչ պախմել ունեմ, բայց կյանքը լավն է թվում, միայն մի հայացքը բավական էր երջանիկ լինելու համար։