Հիմա գնացքում եմ։ Բոխումից գնում եմ Բեռլին։ Ո՞վ կպատկերացեր, որ այսպիսի կյանք հնարավոր է։
Երազումս եղբորս էի տեսել, հետը խոսում էի շատ նեղացած ու ասում, որ մեքենաս տարել է օգտագործել ու փչացրել ու չի ուզում փոխարինող առնել կամ չի ուզում ընդունել, որ այդպիսի բան եղել է։
Մի քանի անգամ էլ էի նույն երազը տեսել, որ մեքենաս կորցրել եմ ու չեմ կարողանում գտնել։ Բայց ինչպե՞ս, ի՞նչ է եղել իմ մեքենան, ու՞ր եմ կանգնացրել այն, կամ ո՞վ է տարել։ Ինչու՞ հենց եղբայրս է տարել ու հետ չի բերել։