Ինչ-որ տեղից պետք է սկսել։ Երևի արդեն մի քանի անգամ գրել եմ սա։ Բայց երբ չես հասկանում, թե կյանքի ինչ փուլում ես լռված՝ ամեն ինչ բարդանում է։ Այսօր հոգնած եմ ու դրանից տրամադրությունս ավելի ցածր է։ Նաև մի քիչ խմել եմ ու գուգլն ասում է, որ մոտս հենգզայիթի ա, այսինքն հենգովեր ու էնգզայիթի։ Այսինքն պագնապ կարճ ասած։

Կուզեի ինչ-որ սիրուն բան գրել, բայց դժվար կարողանամ։ Կուզեի նաև գրել այն ինչ սրտումս է, բայց նորից չեմ կարողանա։ Ինձ թվում է, ամենից շատ կուզեի որ մեկը ինձ գրկեր ու մերկ պառկեինք իրար կողքին։ Կուզեի իրար քադլ անեինք։ Ինձ թվում է ամենից շատ դա կուզեի, որովհետև մնացած ամեն ինչ ունեմ։

Նոր մի կարևոր բան էի ուզում նշել, բայց մոռացա։ Բայց ուզում եմ ասել, թե ինչքան դժվար է նույն սխալները կամ նույն օրինաչափություններով առաջ չգնալը։

Տարբեր մտքեր են ինձ տանջում, բայց ուզում եմ դրական մնալ։ Ինչ-որ տեղ պետք է վերջացնել։