Ինչ է տարածության սահմանում։ Ուր է գնում այս գնացքը ու ինչու եմ ես ասյտեղ նստած։

Մարդիկ լցված են, գնացքը լիքն է։ Այն օրերին երբ աշխարհը ավելի տխուր էր ես կերազեի լիքը գնացքի մասին։

Ու հիմա այստեղ եմ։ Կողքս փոքր երեխա է։ Մտքումս ոչինչ չկա ու լավ է։

Շատ շնորհակալ եմ Ռովշանային, որ լսեց ու հասկացավ։ Երևի չեմ կարող նկարագրել ինչքան։

Ինչ է լինելու հաջորդ տարի և ուր է արտամղվելու իմ ներքին ատելությունը։ Իմ ներքին ատելությունը մնալու է ինձ հետ։ Նա լինելու է իմ ընկերը։ Այն ինձ ցույց է տալու տարածություններ որոնք ես չեմ կարողանում տեսնել։ Որոնք ուրիշները չեն կարողանում տեսնել։

Ինչ է լինելու իմ մենակության հետ, այն ներծծվելու է արյանս մեջ, ամեն մի բջջիս մեջ, որովհետև մենակությունը այլընտրանք չունի։

Լեզվի ստանդարտ կառույցներից այն կողմ, այնտեղ որտեղ լեզվական կառույցները խառնվում են մտային պատկերներին և ավելի հին զգացմունքներին։ Այ հենց այդտեղ է լուծումը։

Ասում եմ լուծումը ու կասկածում։ Բայց հոգիս մաքուր է։