Նրանք եկան և մենք մնացինք։ Կամ նրանք եկան ու ես մնացի։ Այս խոսքերն են արձագանքում ներսումս, երբ հիշում եմ երեկվա մասին։ Բայց անձնական կյանքի կասկածները դեռ լցված են սիրտս։ Հիմնականում կասկածում եմ, թե ով եմ։ Ինձ թվում է անցյալում ավելի հեշտ էր հասկանալ, թե ով եմ և ինչ պետք է անեմ։ Հիմա ավելի բարդ է։

Նաև եթե անկեղծ լինեմ, անցյալում ավելի հեշտ էր մարդկանց հետ, քան հիմա։ Մտածում եմ, թե ինչպես են մարդիկ ինչ-որ բանով անընդհատ զբաղվում։ Ինձ ամեն ինչ ձանձրացնում է։ Գիտակցության հոսքով նախադասություններ գրելն էլ, գուցե ալարկոտության նշան է։

Պետք է համարձակություն ունենամ և ամեն ինչ ուղղեմ։ Մարդկանց հետ կայուն հարաբերություններ կառուցեմ։ Բոյֆրենդ գտնեմ։ Թողնեմ զգացմունքներս հոսեն։ Չպաշտպանվեմ։ Լինեմ ավելի բաց իմ փակության վերաբերյալ։ Չթողնեմ խնդիրներս դառնան օրը թելադրող հիմնական գիծը։ Չկաշկանդվեմ։

Բայց գուցե ուղղակի պետք է լինեմ, այնպիսին, ինչպիսին արդեն կամ։

Ես ուզում եմ աշխարհը հոսի իմ միջով։ Ուզում եմ պատնեշներ չդնեմ։